-
06.04.2016|
00:46
Այս պահի դրությամբ որեւէ դիրք հակառակորդի վերահսկողության տակ չի գտնվում՝ Ստեփանակերտում օպերատիվ կենտրոնում ասուլիսում ասել է ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը:
-
06.04.2016|
00:43
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ապրիլի 7-ին պաշտոնական այցով կժամանի Երևան, հաջորդ օրը կմեկնի Ադրբեջան:
-
06.04.2016|
00:43
ԱՄՆ-ը հանձնառու է շարունակել աշխատանքը կողմերի հետ` երկարատև և բանակցված լուծում գտնելու հարցում՝ հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Դանիել Բաերը` ԵԱՀԿ մշտական խորհրդի` ԼՂ հարցով հատուկ նիստում:
-
06.04.2016|
00:42
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ` քննարկելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ տիրող մտահոգիչ իրավիճակը:
-
06.04.2016|
00:41
ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ ՌԴ-ն դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակ»-ի ձևաչափը փոփոխելուն:
-
06.04.2016|
00:39
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
-
06.04.2016|
00:36
Ադրբեջանը պատրաստ է դադարեցնել կրակը, եթե հայկական կողմը հետևի հրադադարի ռեժիմին՝ հայտարարել է Իլհամ Ալիևը:
-
05.04.2016|
23:44
«Այսօր դիվային ծավալի լրահոսի մեջ «Սմերչի» չպայթած հրթիռների նկարները մեզ էին տվել այլ տեղից»:
-
05.04.2016|
22:20
Ապրիլի 5-ի երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Հեռախոսազրույցը կայացել է ՌԴ Նախագահի նախաձեռնությամբ:
-
05.04.2016|
21:21
Այս մասին ՊԲ ասուլիսի ժամանակ հայտնել է ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը: